Неверный логин или пароль
Забыли пароль?
 
23 Декабря 2024 понедельник
Վարդան Թրամփ
Վարդան Թրամփ16.01.2015  с помощью Facebook
Վարդան Թրամփ
ռուսը դիտմամբ է պերմյակովին իր մոտ պահում, (ռուսը և պերմյակովը միտումնավոր եմ փոքրատառով գրում)։ Ըստ էության սա «ծաղկավոր խալաթ» օպերացիայի տրամաբանական շարունակությունն է։ Այն ժամանակ մեկ հայ տղամարդու, իրենց երկրում կանացի խալաթ հագցնելով «փչացրեցին», տեսան որ «մեր նվիրվածությունը մեզ իսկ բռնաբարողին» անմնացորդ է և այժմ ծաղկավոր խալաթը փորձում են մեր իսկ երկրում մեզ հագցնել։ (Հետաքրքիր է այս ամենը ոչ մեկին չի հիշեցնում արդյոք սուլթանական և երիտ թուրքական, հարաբերությունները հայերի հետ, կամ քրդերի ու հայերի հարաբերությունները՞՞՞)։ Խնդիրը մարդասպանի տալ կամ չտալը չէ։ Ռուսի համար Խնդիրը մեզ բոլորիս ցույց տալն է, որ մենք ոչինչ ենք։ Իրենք են որոշում թէ մենք մեր երկրում ինչ և ինչպես պետք է անենք։ ՖՈՐՊՈՍՏԻ վերահաստատում։ ռուսը, (պետական մակարդակով), օրեկան հարյուր անգամ մասմեդիաներով ու հեռուստացուցի տարբեր ալիքներով խոսում է Փարիզի և Դոնեցկի դեպքերի մասին, լացակումած ցավակցում «մալարոսիային»։ Արդյոք որևե մեկը լսել է թէ որևէ ներկայիս ռուս պաշտոնյա, բացի թոշակառու և հարգանք վայելող Ռիժկովից, ցավակցեց ՀՀ-ին, ներեղություն խնդրեց մեզանի կամ նման մի բան։ Նույնիսկ ռուսական ռազմաբազան հանդես եկավ հայտարարությամբ ոչ թէ հրամանատարի այլ հրամանատարի տեղակալի մակարդակով, այն էլ շատ ուշացումով։ ՌԴ Դեսպանը ընդհանրապես «կեսբերան» հեդապահ մի քանի ցավակցական բառերից հետո մանրամասն մեզ հիշարեց, որ մութ ուժերն են ցանկանում սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ։ Դե եթե մութ ուժերն են, ուրեմն դրանք ՌԴ դատախազությունն է, ՌԴ ՊՆ-ն, ՌԴ Նախագահը, չէ որ նրանց հրամանով են պերմյակով մադասպանին շահում պահում տաքւկ ռազմաբազայում։ Մեզ կհարգեն այն ժամանակ երբ կզգա որ մենք որձ ենք ու ատամ ցույց կտանք, (տեսեք Վրաստանը կոնֆլիկտի գնաց ռուսների հետ, ռուսները հասկացան որ ուժով բանի չեն հասնի, արդեն իսկ կորցնում են Վրաստանը, սկսեցին Պուտինի ու Մեդվեդևի մակարդակով Վացիներին կոմպլիմենտներ անել, հարգանքի նշաններ ցուհց տալ, «հետույք» մտնել»)։ Մեր պարագայում շատ պարզ տեսնում են, որ նույնիսկ շարքային ոստիկանը, էլ չեմ ասում ՀՀ քաղաքական և ղեկավար բարձր խավը, իրնց անձնական կամ անհասկանալի ու անտրամաբանական ինչ որ շահերից դրդված, արդեն իսկ տրորում են ժողովրդի պատիվը, ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Դրոշը ոտքի տակ տալիս, ի վերջո ազգի մերան հանդիսացող կարևորագույն արժեքներից մեկը՛ ընտանիքի ու երեխաայի անձեռմխելիությունը։ Ասում ենք հանցագործը ազգություն չունի։ Միգուցե մեզ համար դա այդպես է։ Սակայն ռուսի, ադրբեջանցու, թուրքի համար ոչ։ ռամիլ սաֆարով, պերմյակով, Դինքի մարդասպան, դրանք իրենց ագից են, ուրեմն առանձնաապես չեն պատժվի՛ մի քիչ, ՛«շանը ոսկոր տալու» կարգի, որ տուժող կողմը «չհաչա», հետո իհարկե կազատեն։ Մեր հային (խեղճ ու կրակ վարորդին), էլի ազգությամբ դատեցին, դեռ ՀՀ բարձր ղեկավարությանն էլ ստիպեցին ռուսին ցավակցել ու բոլորիս անունից ներեղություն խնդրել, (ես չեմ ցանկանւմ ռուսից ներեղություն խնդրել,քանի դեռ նա չի խնդրել ներեղություն ինձանից, վերջին տաս տարում բազում սպանված հայերի համար, որոնց սպանել է զուտ նրա համար որ նրանք հայ են )։ ՍիրելիՂեկավարներ մենք ձեր կողմից ենք, բայց դուք ում կողմից եք՞՞ խնդրում ենք հասկանաք, որ ռուսները չեն ձեր ազգակիցները այլ մենք հայերս։ Գոնե թասիբի ու պատվի համար քայլ կատարեք, (ազգային սուգ հայտարարեք, կատարվածի առթիվ մտահոգություն հայտնեք ռուսական կողմին, թույլ մի տվեք որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը ամբախ-զամբախ դուրս տա դավադրությունների մասին, կիսելովներին հարցրեքթե արդյոք մեզ սպանեցին քանի որ մենք վատ ենք ռուսերեն խոսում և այլն)։ Մի խոսքով, մեզ հետ վարվում են այնպես ինպես մենք ենք թույլ տալիս։ Ոչ մի ռազմավարական հարց ել չկա։ Եթե իմ ռազմավարական ընկերն ու բարեկամը պետք է իմ ընտանիքը սպանի ու բռբնաբարի, ու հետո էլ ասի մի բողոքեք դա կխաթարի մեր բարեկամությունը, ես չեմ ուզում տենց ռազմավարական ընկեր։ Այ երբ Պուտինը իր շքախնբով ամբողջ Գյումրեցիներից մասնավորապես և ամբողջ ՀՀ-ից մեր ղեկավարության գլխավորությամբ հրապարակավ ներեղություն կխնդրի ի տականքի արածի համար, ու կցավակցի մեզ, կհարգի իմ Հայաստանն ու իմ Նախագահին, այն ժամանակ մի գուցե արժի մտածել հետագա երկխոսության մասին։ Չէ որ իմ Նախագահը Հրաչյա Հարությունյանի հետ կապված ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐԻ համար ցավակցեց ռուսների ու ներեղություն խնդրեց։ Հարկ է միշտ հիշել՛ ՔԵզ Սպանում են Դու ես մեղավոր, Քեզ անպատվում են Դու ես մեղավոր, ԹՈՒՅԼ ՄԻ ՏՈՒՐ մնացածը թե քաղաքական և թէ այլ առումներով ածանցյալ են։ Պատվի ու արժանապատվության կանոնները Ադամից ու Եվայից սկսված չեն փոխվել։ Այժմ էլ աշխարհը բաժանվաշ է Կայենների ու Աբելների։