Блоги Russia.Ru - Arsen Soghomonyanhttps://russiaru.net/id461825/Блоги Russia.Ru - Arsen SoghomonyanArsen Soghomonyanhttps://russiaru.net/id461825/https://russiaru.net//avatar/id461825@russiaru.net/orig/8222327715.jpg155155Mon, 28 Oct 2024 18:15:33 +0300Sun, 8 Mar 2015 13:29:37 +0300https://russiaru.net/id461825/status/70c0100000060
Սիրելի Կանայք, Մայրեր, Քույրեր!!!
Շնորհավորում եմ Ձեր գարնանային տոնը՝ Մարտի 8-ը!
Ցանկանում եմ, որ Ձեր կյանքի ամեն օր հագեցած լինի լավատեսությամբ, թարմ մտահղացումներով և հիշարժան հանդիպումներով:
Որ հաջողությունն ու հաղթանակները լինեն Ձեր մշտական ուղեկիցը: Իսկ կյանքի ցանկացած դժվարություն լինի անցողիկ և հաղթահարվի ակնթարթորեն: Թող որ Ձեզ միշտ ուղեկից լինեն քաջ առողջությունը և ուրախ տրամադրությունը:
Ցանկանում եմ երազանքների, նպատակների, իղձերի իրականացում:
Ցանկանում եմ՝ միշտ լինեք շրջապատված այնպիսի տղամարդկանցով, ովքեր Ձեզ առավելագույնս կհասկանան, կսիրեն ու կգնահատեն:
Ձեր կյանքում քիչ հիասթափություններ ապրեք ու քիչ նեղվեք Ձեզ շրջապատող աշխարհից:
Ցանկանում եմ նաև, որ ամեն առավոտ Ձեզ դիմավորեն անամպ ու արևոտ երկինքը և հարազատների բարի ժպիտը:
Ես ցանկանում եմ Ձեզ անսահման երջանկություն:
Որ արևը ամեն օր ջերմացնի Ձեր հոգին ու սիրտը: Իսկ նրա շողերը հրավառվեն գարնանային ծիածանի գույներով` բեկվելով ժամանակի պրիզմայի միջով, ողողելով ուրախությամբ ու սիրով Ձեր ամեն օր և ժամ և պահ!!!
]]>
Sat, 7 Mar 2015 09:06:27 +0300https://russiaru.net/id461825/status/70c010000005f
]]>
Sat, 7 Mar 2015 08:11:47 +0300https://russiaru.net/id461825/status/70c010000005e
]]>
Fri, 6 Mar 2015 19:16:08 +0300https://russiaru.net/id461825/status/70c010000005d
Turkish students hold protest against Armenian Genocide denial
Turkish students hold protest against Armenian Genocide denial - The students of the Boğaziçi (Bosphorus) University of Istanbul held a protest action against the event denying the Armenian Genocide organized by the Ataturk Club, Armenpress reports c
]]>
Fri, 6 Mar 2015 17:16:07 +0300https://russiaru.net/id461825/status/70c010000005c
Ապրիլի 24-ին Երեւանում Գերմանիայի միակ ներկայացուցիչը կարող է լինել դեսպանը
Գերմանիայի զսպվածությունն այս հարցում կդրսեւորվի բարձրաստիճան պաշտոնյաների բացակայությամբ...
]]>
Thu, 5 Mar 2015 17:23:02 +0300https://russiaru.net/id461825/status/70c010000005b
]]>
Tue, 3 Mar 2015 16:28:44 +0300https://russiaru.net/id461825/status/70c010000005a
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող` «Genealogy» խմբի վեց անդամներից հինգերորդի անունը հայտնի է:

Նա օպերային սոպրանո Մարի-Ջին Անաիս Օ'Դոհերթին (Mary-Jean Anaïs O'Doherty) է Ավստրալիայից, ով ներկայացնում է Ավստրալիա աշխարհամասը։
Նրա մայրը հայուհի է` Էլիզա Բասմաջյանը, իսկ հայրը` ավստրալացի Բրայան Օ'Դոհերթին է:

http://mj.odoherty.net/
]]>
Sun, 1 Mar 2015 16:55:05 +0300https://russiaru.net/id461825/status/70c0100000059
]]>
Sun, 1 Mar 2015 10:36:20 +0300https://russiaru.net/id461825/status/70c0100000058
SOS - SAS ! ! !
Ինչու չեք խոսում հայերեն?
]]>
Sun, 1 Mar 2015 09:49:54 +0300https://russiaru.net/id461825/status/70c0100000057
ԳԱՐՈՒՆ Է ,ԳԱՐՈՒՆ.....
Բարեկամներս:
Շնորհավորում եմ գարնան առաջին օրը:
Չմոռանաք բացել բոլոր պատուհաններն ու դռները և ասել.
«Շվոտը դուրս, մարտը ներս»:

- Թագադրում -
Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբույրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների`
Ձյունից ինձ նայող աչերն համբուրեմ,
Գնամ ետևից ծիծեռնակների`
Նրանց հետ ետ գամ` գարունը բերեմ,-
Բարձրանամ կապույտ գահը լեռների`
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,-
Հագնեմ ծիրանին արշալույսների,-
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եւ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եւ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,

Երբ գարունները ողջ թագավորեմ…
Հ. Շիրազ
]]>
Fri, 27 Feb 2015 17:42:33 +0300https://russiaru.net/id461825/status/70c0100000056
Stephanie Topalian
Stephanie Topalian's YouTube channel
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող` «Genealogy» խմբի վեց անդամներից չորրորդի անունը հայտնի է:

Նա Ստեֆանի Թոփալյանն է Ճապոնիայից, ով ներկայացնում է Ասիա աշխարհամասը։
Ստեֆանիի հայրը ամերիկահայ է իսկ մայրը ճապոնուհի:
https://www.youtube.com/channel/UC5ya2br-l60VNj4oQbS-TSw
]]>
Fri, 27 Feb 2015 08:30:46 +0300https://russiaru.net/id461825/status/70c0100000055
]]>
Thu, 26 Feb 2015 17:28:55 +0300https://russiaru.net/id461825/status/70c0100000054
Բեռան ներքո
Անցնում էիր:
Ողջ երեկոն քոնն էր կարծես,
Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ:
Երկարափեշ եթե լիներ հագուստը քո`
Ես կասեի,
Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից`
Քո հագուստի փեշի նման:
Սակայն կարճ էր հագուստը քո:
Եվ երեկոն
Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ`
Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո…
Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ
Ու շուլալվել քո հագուստի կոճակներին:
Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ
Երկարում էր քո ստվերը` հմայքի՛դ պես,
Ու քայլում էր քեզնի՛ց առաջ` հմայքի՜դ պես…
Եվ արթնացավ մեջս հանկարծ
Ինքնաձաղկման և ամոթի
Տարօրինակ մի ցանկություն.
Եթե կյանքում կա քեզ նման մի թանկություն
Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով`
Ոչ թե անո՜ւշ մի հիացքով,
Այլ մի տըտի՛պ,
Հաճախ դա՛ռըն,
Նաև կծո՜ւ մի հայացքով:
Եվ ինչպե՛ս եմ հաճախ իջել-ստորացել`
Բարկանալու և դատելու աստիճանի,
Չարանալու և ատելու աստիճանի,
Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի
Հիացմունքի՜ն:
Հոգով-սրտո՜վ ներողություն…
Այսուհետև, ինձ հավատա՜,
Է՜լ չպիտի ես խառնվեմ ո՛չ իմ գործին.
Է՜լ չպիտի այսուհետև
Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ:
Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո
Ա՛յն վիթխարի երգեհոնի, որ ի ծնե
Սապատվել է իմ շալակին:
Թող հնչի նա՛:
Եվ անցիր դո՛ւ:
Միայն թե դու … «մե քիչ կամա՛ց գնա, գոզա՜լ»,
Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի
Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված,
Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր,
Եվ քեզ թաքուն ունենալուց
Ջղերը մեր քիչ խաղաղվեն,
Ու երկարի այս անդորրը` շուքի՛դ նման,
Ու կարճանա հոգնությունը` փեշերի՛դ պես…
]]>
Tue, 24 Feb 2015 08:19:26 +0300https://russiaru.net/id461825/status/70c0100000053
«Եվրատեսիլ-2015». հայտնի է «Genealogy» խմբի երկրորդ մասնակցի անունը | NEWS.am Style - Ամենը՝...
Մրցույթն այս տարի կանցկացվի...
«Եվրատեսիլ-2015». հայտնի է «Genealogy» խմբի երկրորդ մասնակցի անունը -Նա Թամար Կապրելյանն է, ով ներկայացնում է Ամերիկա աշխարհամասը:
See more at: http://style.news.am/arm/news/20242/evratesil-2015-haytni-e-genealogy-khmbi-erkrord-masnakci-anuny.html#sthash.pj7dQ2CL.dpuf
]]>
Sun, 22 Feb 2015 16:57:30 +0300https://russiaru.net/id461825/status/70c0100000052
https://www.youtube.com/watch?v=RjiLVv3Fx6c
]]>
Sun, 22 Feb 2015 16:41:30 +0300https://russiaru.net/id461825/status/70c0100000051
Երբ փոքր էի` խատուտիկ փչելիս համոզմունք ունեի որ իմ ցանկություններն ու երազանքներն եմ ուղարկում երկինք... հատ առ հատ, ամեն մի թևածող սերմի հետ... որ դրանք իրականանան...
Պատանեկան տարիներին՝ որ դրանք ընդամենը սերմեր են... Նայում էի ու հիանում բնության ստեղծագործական ուժով ու բազմազանությամբ...
Երիտասարդ տարիներին մտածում էի, որ իմ խոհերն ու մտածումները, զգացումներն եմ ուղարկում երկինք...
Հիմա.... Հիմա կյանքի լավ ու վատ հիշողությունները...
Հետո... Հետո չգիտեմ... երևի այն ամենն ինչ չիրականացավ....
]]>
Sun, 22 Feb 2015 14:35:19 +0300https://russiaru.net/id461825/status/70c0100000050
Gallipoli commemorations cancelled due to lack of international interest
Centennial commemorations of the Gallipoli Campaign of World War I initiated by the »»
]]>
Wed, 18 Feb 2015 20:42:28 +0300https://russiaru.net/id461825/status/70c010000004f
Նուլանդը կողմ է ադրբեջանցի դիվերսանտներին Բաքու վերադարձնելուն (ֆոտոռեպորտաժ)
Կատարվածն, իհարկե, սարսափելի հանցանք էր...
Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդ. «ԱՄՆ-ը կոչ է անում հայաստանյան պատկան մարմիններին մարդասիրական քայլ կատարել եւ Բաքվին հանձնել Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին։»:

_Տիկին, էդ սրիկաները դատապարտված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատկան մարմինների կողմից:

Հ.Գ. Պատահակա՞ն է արդյոք, որ այս հայտարարությունը արվում է Գորգեն Մարգարյանի սպանության օրվան նախորդող օրը:

http://news.am/arm/news/253323.html
]]>
Wed, 18 Feb 2015 20:29:21 +0300https://russiaru.net/id461825/status/70c010000004e
Заявление политической партии «Нұр Отан» касательно инициативы Совета Ассамблеи народа...
Заявление политической партии «Нұр Отан» касательноинициативы Совета Ассамблеи народа Казахстана о проведении внеочередных выборов Президента Республики Казахстан 14 февраля Совет Ассамблеи народа Казахстана выдвинул инициативу о проведении в 2015 году внеочередных выборов Президента Республики Каза…
Партия «Нұр Отан» как ведущая политическая сила страны полностью поддерживает данную инициативу.

Все права защищены.

При использовании материалов nurotan.kz гиперссылка обязательна.

При использовании материалов nurotan.kz:
- в печатных изданиях или в иных формах на материальных носителях - бумага, пленка и т.п., пользователь обязан в каждом случае указывать, что источником материалов является электронный портал www.nurotan.kz.

http://nurotan.kz/ru/news/7606
]]>
Tue, 17 Feb 2015 10:45:05 +0300https://russiaru.net/id461825/status/70c010000004d
]]>